Posted in Սղագրություններ, Uncategorized

Փետրվարի մեկին «Բնակավայրն առանց ճաղեր», «Կրթական պարտեզ բնակելի զանգվածում» նախագծային խմբերի հավաք էր։

Ներկա էին Տիար Բլեյանը, նախագծի համակարգող Ազնիվ Մանուկյանը, շրջակա միջավայրի փոխնախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, կրթահամալիրի նախագծային խմբերը, դասավանդողներ, սովորողներ,  բնակիչներ, հետաքրքրված քաղաքացիներ:

Հավաքը սկսեցինք Մարմարյա սրահից․

-Այսօր քայլելու ենք « Բանգլադեշն առանց ճաղերի» տարածքով, առանց սահմանների, խոչընդոտների և մենք ունենք Վերնատուն, որտեղից Արևելյան կասկադի ամենաբարձր կետից նայելու ենք արևմուտք արևելք ճառագայթով,-իր խոսքը շարունակում է Տիար Բլեյանը,- նաև նայելու ենք հյուսիսից հարավ ճառագայթով, իսկ մեր արտասահմանում շատ կարևոր ցուցադրություն է նախատեսված արդեն կատարված և կատարվելիք մեր աշխատանքների։ Այսօրվա մեր քայլերթը ունենալու է նաև խորհրդանիշ որը «Նուբար» պարերգն է։

Ինչպես նշեց Տիար Բլեյանը փոխնախարար Վարդան Մելիքյան համեմատություն արեց մեր դպրոցի և Բարսելոնայի դպրոցների միջև.

— Մեր դպրոցը նման է նրանց կրթական բաց կասկադով, որ կարելի է դուրս չգալ բնակավայրից, ապրել և միաժամանակ ինքդ քեզ լիարժեք զգալ։

Փոքր խմբերով շարժվում ենք դեպի արևելք։Ներկա են նաև Արմնյուզ լրատվական հեռուստաընկերությունը, մի փոքր հատված հարցազրույցից.

— Մի փոքր կներկայացնենք այս քայլերթի նպատակը նաև նախորդ անգամ, երբ նկարահանեցինք ձեզ՝ ասեցիք, որ ճաղավանդակների դեմ է այս ակցիան, խնդրում եմ մի փոքր մանրամասնեք ինչի՞ համար և ինչո՞ւ եք այս անգամ նախաձեռնել քայլերթը։

— Շատ լավ կլինի նաև խոսեն քայլերթի մասնակիցները` բնակիչներ, սովորողներ, շահագրգռված մասնակիցներ, քանի որ այս նախաձեռնությունը ունի նաև իրական կրողներ ու հիմա իրենց քանակը գնալով շատանում է,-պատասխանեց Տիար Բլեյանը,- Այն ինչը մեզ բաժանում է, խոչընդոտում է, որպեսզի մեր բնակավայրերում մենք մեզ լիարժեք զգանք, լինելով տարբեր, ընտրելով տարբեր կրթության ձևեր, տարբեր ժամանցային գոտիներ, բայց որպես բնակիչներ, օգտագործողներ մենք միասին մեզ լիարժեք զգանք։

— Երբ նկարահանեցինք ձեր դպրոցի տարածքը այնտեղ հարակից մանկապարտեզի ծնողները նաև խոսեցին, ասեցին որ ձեր դպրոցի սաները խանգարում են իրենց մանկապարտեզի երեխաներին։

— Գիտենք, խանգարել չի կարելի, պետք է շատ հարգանքով վերաբերվենք յուրաքանչյուրին, երեխաներին։ Այդպես կարելի է հրապարակում քայլող մարդուն խանգարենք կամ շատրվաններ են մեզ խանգարում, օրինակի համար, հրապարակային միջոցառումներն ասենք, այգիները, բայց այդպես չի չէ, ամենախնամված տարածքը մեզ համար այգին է, որը այս դեպքում կրթական պարտեզն է, այդ ժամանակ միջավայրը այնքան զսպվածություն կունենա իր մեջ և բարեկրթություն կպահանջի։ Բարեկրթությունը շատ կարևոր է և միշտ պետք է պահանջել։

— Այսինքն դուք պնդում եք որ յուրաքանչյուր կրթահամալիրի տարածքներում չպետք է լինի ցանկապատեր։

— Ես ասում եմ չպետք է լինեն խոչընդոտներ, մեզ բաժանող անջրպետները։ Ահա հեռու չգնանք և խոսենք ապացույցներով, 2017 թվականին սկզբունքային չլինեինք ապա 181 և 183 դպրոցների ամբողջ այդ տարածքը 2.5 մետրանոց ճաղավանդակներով փակված էր լինելու, իսկ հիմա մենք հանգիստ կարող ենք այս անկյունից գնալ մյուս։

— Այսինքն դուք պնդում եք դա՞

— Ոչ, ոչ։ Կարծում եմ դա ամբողջ աշխարհը, Եվրոպան իր կենցաղով, որը մենք շատ հավանում ենք, օգտվում ենք դա ցույց է տվել, պարզապես մենք պետք է սկսենք մեր բնակավայրից։ Ահա այստեղ փառատոնային պուրակ է, երեխաները կարող են գալ քանդակներ, խաղան, զբոսնեն առանց ինչ-որ խոչընդոտների։

— Դպրոցի՞ սաները

— Ի՞նչ է ասել ոչ դպրոցի սան, ինչպես ենք իմանալու, ունենք շուրջ 3000-4000 երեխա ,հետո մեր համար ինչ տարբերություն, բնակիչ է, երեխա է, մարդ է, օգտառու է։ Հենց այդ հարցի մեջ արդեն առաջացնում է իմը, քոնը որին մենք դեմ ենք։

— Մենք անցած անգամ նկատեցինք որ տեղերը կան արդեն նշմարված։

— Դա խնդիր չէ, ոչինչ։ Այդ տեղում ծաղիկ կտնկենք, հետաքրքիր ձևավորում կտանք։

Երթով շարժվում ենք առաջ, խոսում և ներկայացնում ճանապարհի քանդակները։ Խոսեցինք ավտոտնակների ճիշտ օգտագործումից և Տիար Բլեյանը մեջբերում արեց.

— Ահա այս հանրային տարածքը որը խլված է, գոնե իր երկրորդ հարկով վերադարձվի բնակչությանը։ Հետո շեշտում են թե ես եմ նվաճո՞ւմ, մենք հանրային տարածքը վերադարձնում ենք բնակչությանը, և եթե դա նվաճում է ուրեմն այո, բոլորս նվաճողներ պետք է լինենք, որովհետև մենք որպես հասարակություն ենք ներկայանում և խոսքը գնում է հանրային տարածքների մասին։

— Իսկ ինչ-որ պատասխան չստացա՞ք քաղաքապետարանի կողմից, որևէ նախաձեռնություն, որպեսզի լուծվի այս հարցը։

— Դրանք կլինեն մի դեպքում եթե բնակիչը ակտիվ գործի, դրա շարունակությունը մեր հավաքն է, դուք կտեսնեք որ ավելի հետևողական կլինեն, ավելի մարդաշատ, ավելի գործնական։ Ընդ որում ցույցեր չենք անի, պարզապես մենք նորանոր բնակիչներ կներգրավենք, որ ինքը իր պատուհանից նայի այս ամեն ինչին, մի հոգի չի կարող չէ այս վիճակը ստեղծել։ Եվ սա ամբողջ Երևանով է, խոսքը մենակ Օպերայի հրապարակի մասին չէ՞, հենց բնակելի արվարձանների մասին է։ Այո պատանիները այստեղ ամենաակտիվ մասնակիցներն են, չէ որ իրենք էին երկու տարի առաջ ցուցաբերում այդ ակտիվությունը։ Իսկ հիմա՞ինչ են անում։ Հենց 10.000.000 ծառ տնկելու մեջ ամենամեծ մասնակցությունը հենց պատանիները պետք է ունենան։ Շարժվենք առաջ և ահա տեսեք ինչ հարմար է այս ճանապարհը տեղաշարժվելու համար, բա որ խփի՞, բա որ գոռա՞, բա որ… այ քեզ բան, ուրեմն նշանակում է հրապարակում անընդհատ պետք է գոռային, ջարդերին, փշրեին։ Հակառակը պաշտպանվածը բաց տարածքներն են, մարդը այնտեղ իրեն դրսևորում է։

Շարժվեցինք առաջ և կանգ առանք քոլեջի Սարալանջի մոտ.

— Ես մեծ սիրով Արմնյուզ լրատվական հեռուստաընկերությանը ցանկանում են ցուցադրել իրական հատուկ պահպանվող տարածք, որովհետև ճաղավանդակների մեջ այս հսկա կտորը վերածվել էր աղբանոցի, իրական աղբանոցի։ Եվ տեղի բնակիչները դրա հետ հանգիստ հաշտվել էին, իսկ մենք ընդամենը ինչ արեցինք, վերցրեցինք հանրային տարածքը, ազատեցին ճաղավանդակների, աղբից և որոշեցինք ստեղծել բաց այգի։ Հիմա սա բաց, պտղատու այգի է։ Եթե կարծում էին չեն թողնի, կջարդեն, ապա դրանք եղան, բայց միքիչ հետևողականություն, համբերություն, մարդը սովորեց ու հաշտվեց այս այգուն։ Իսկ վերևում մի խայտառակ հենապատ էր և ահա տեսեք երկու կողմից դարձրել ենք խաղողի այգի։ Ուշադիր նայեք այս ամբողջը ապահովեց բաց տարածք, որից օգտվում են հենց բնակիչները։

Արդեն Քոլեջի Վերնատանն ենք, Տիար Բլեյանը ներկայացնում է Վերնատան կառուցման պատմությունը, որից հետո քոլեջը պատրաստել էր գինու հյուրասիրություն որը հենց իրենք էին պատրաստել։

— Ահա այս ճանապարհը որը ամբողջությամբ մաքուր է և առանց ցանկապատ, որտեղ կարող ենք ոտքով քայլել, սայլակով զբոսնել, այսինքն քո երեխայի հետ, ընտանիքով քայլել, կարելի է խմբով քայլել, ինչը որ Բանգլադեշում բացակայում է։ Քայլքը` մարդկային ամենօրյա, ընտանեկան, ընկերային։ Վերջիվերջո դա է բնակավայրը բնակավայր դարձնում, քաղաքը քաղաք դարձնում։ Մեր կրթական պարտեզում հետաքրքիր է։ Անընդհատ նոր մտահղացումներ, փոփոխություններ, առաջարկներ, լուծումներ։ Այսինքն դու մասնակցում ես քո միջավայրի ստեղծմանը, որը հենց դարձնում է հետաքրքիր։ Հիմա այս հայացքը, ահա սա հին մանկապարտեզի շենք էր որը հիմա քոլեջ է իր 150 աշակերտով, քոլեջ որը բացել է իր տարածքը, քոլեջ որը խնամում է շրջակա միջավայրը, խաղողի թարմաները բացել անցուղիներ և այլն։ Եվ սա, այս տարածքը բոլորի բնակավայրն է և մենք մեծ սիրով ընդունում ենք բնակիչների ցանկացած օգնությունը, եկեք մասնակցեք ձեր բնակավայրի կերտմանը։

— Հիմա ունենք բնակիչների խումբ, ովքեր օգնում են և այսօր էլ միացել են մեր քայլերթին,-ավելացնում է նախագծի համակարգող Ազնիվ Մանուկյանը,- և ինչն է հետաքրքիր, որ երթը սկսվում է հենց մանկավարժներով, որովհետև պատկերացնել մանկավարժությունը ճաղերի մեջ անհնար է։ Երեխային չտալ հնարավորություն ազատ լինելու, չտալ թևեր դա արդեն իսկ հակամանկավարժական է։

Երթը ավարտում ենք պրեզենտացիայի ներկայացմամբ, որից մի քանի խոսք ևս կարելի է առանձնացնել․

Նյութը ներկայացրել է նաև «Սուրհանդակ» ռադիոն։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s