Posted in Ճամփորդություններ, Uncategorized

Առաջին անգամ Ջերմուկում

received_427918114633727.jpegՀերթական ուսումնական ճամփորդությունս է։ Առաջին անգամ էի մասնակցում եռօրյա ճամփորդության։ Բազմաթիվ անգամներ եմ ճամփորդել, բայց գիշերակացով՝ առաջին անգամ։ Մասնակիցներից շատերին դեռ չէի ճանաչում, բայց դա չխանգարեց․շատ հեշտությամբ ընկերացանք և երկար ճանապարհը, համեմելով երգերով կատակներով և զրույցներով, անցանք աննկատ։ Երևանից արևի շողերով ճանապարհ ընկանք, իսկ Ջերմուկը դիմավորեց հեքիաթային շքեղ ձմեռով։ Տեղավորվելով սենյակներում` դուրս ենք գալիս զբոսանքի՝ բացահայտելու Ջերմուկը։ Նախատեսած ծրագրով ենք շարժվում. ուրեմն այցելում ենք «Գալերեա»։ received_800042110395249.jpegՁյունը գալիս է ու գալիս, անհնար է անուշադրության մատնել ճերմակը․ ձնագնդի ենք խաղում ենք, նկարվում, հրճվում և մեծ բավականություն ստացած՝ վերադառնում հյուրատուն։ Քիչ հետո ընթրում ենք, որից հետո շտապում ենք նշել մեր ըկերոջ` Հայկի, ծննդյան օրը, այնուհետև օրն ավելի հետաքրքիր դարձնելու համար խաղում ենք զվարճալի խաղեր, որոնք, իմ կարծիքով, տպավորվել են յուրաքանչյուրիս մոտ։ Հյուրատնից աջ երևում էր Ջերմուկի խորհրդանիշը` Եղնիկը։ Ցավոք սրտի, եղանակի ոչ բարենպաստ լինելու պատճառով չայցելեցինք ջրվեժ, որը հայտնի է Ջրահարսի վարսեր լեգենդով։ Այցելեցինք նաև ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղ։ Նկարներից տպավորիչ էր Գրիգոր Խանջյանի «Արևածաղիկները», քանդակներից արտասովոր տեսք ունեցող «Ծաղիկը»։ received_315888962391035.jpegՀաջորդ կանգառը Ջերմուկ- գրուպն էր։ Հիրավի, ժամանակակից տեխնիկան կարող է հրաշքներ գործել․ դրանում համոզվեցի, երբ տեսա գործող արտադրամասերը։ Այդ բարձունքից աննկարագրելի տեսարան էր բացվում, հասկացա, որ գործարանը գտնվում է բավականին բարձ տեղանքում։ Հյուրասիրվեցինք Ջերմուկով և վերադարձանք հյուրատուն։ Քիչ հետո նորից զբոսանքի դուրս եկանք․ մաքուր օդ, տեղացող ձյուն, լավ ընկերներ, իսկական վայելք։
Երեկոն անցավ ակնթարթի պես՝ պարգևելով անմոռանալի հուշեր։
Չհասկացանք՝ ինչպես անցան այդ երեք հրաշալի օրերը։ Վերադառնալիս ճանապարհը տեղ-տեղ ձնոտ էր, թանձր մառախուղը տեսանելիությունը դժվարացրել էր, բայց մեր փորձառու վարորդը հմտորեն ու զգույշ մեզ հասցրեց Երևան։ Ճիշտ է, շատ էի կարոտել ընտանիքիս, բայց անկախ ինձնից հուզվեցի, երբ ընկերներիս հրաժեշտ էի տալիս․ այսպիսի լավ խմբի հետ ժամանակն անցավ այնքան արագ։
Շնորհակալ եմ ընկերներիս ճամփորդությունը ջերմ դարձնելու համար, կազմակերպիչներին՝ անգնահատելի ընկերներ ձեռք բերելուս համար։received_2274185682820840.jpeg

1 thoughts on “Առաջին անգամ Ջերմուկում

Թողնել մեկնաբանություն