Posted in Հեռավար ուսուցում, Նախագծեր, Uncategorized

Ինչպե՞ս եմ պատկերացնում ինձ ինքնամեկուսացումից հետո

Մարդիկ՝ առավել ևս այս դարում ապրող, կարելի է ասել ազատության զավակներն են։ Փոքրուց յուրաքանչյուրիս տրված է ընտրության, ազատության, սեփական կարծիքի և ցանկության իրականացում։ Սրան հակառակվելով այս կարանտինային վիճակը տան կալանքի ենթարկեց։

Սահմանափակվեց տեղափոխությունները, ֆիզիկական շփումը, հնարավորությունը ապրելու սովորական առօրյայով։ Վիրուսը դառել է անբացահայտելի սև ուժ։ Սա բավականին բարդ փորձություն է հոգեկան առողջության համար։ Յուրաքանչյուրս երևի մտածում ենք, թե հոգեկան խանգարում ենք ստանում՝ սխալվում ենք, իրականում մենք վերադառնում ենք մեր աշխարհ, որից շատ ժամանակ խուսափում ենք։ Արտաքին նկարի բացակայության դեպքում մենք սկսում ենք տեսնել մեր ներքին նկարը։ Վիրուսը հիշացնում է, որ մենք դեռ ողջ ենք և պարտավոր ենք գնահատել կյանքը՝ ճիշտ օգտագործել ժամանակը։ Բացի այդ, այն հնարավորություն տվեց ժամանակ անցկացնել ինքս իմ հետ, մտածել կյանքի, նպատակներիս մասին։

Ի՞նչ է սպասվում ինքնամեկուսացումից հետո։

Առաջին հերթին՝ իմ կարծիքով, մասսայական հեռացում սոցիալական ցանցերից։ Ինչո՞ւ։ Որովհետև շարունակվելով փակված մնալ տանը և վիրտուալ աշխարհում, մեծանում է ֆիզիկական շբման պահանջարկը։ Չափից շատ դիտած օնլայն-դասընթացներ, Netflix և YouTube, չափից շատ կարդացած ինստագրամյան, թվիթերյան, ֆեյսբուքյան գրառումներ, մարդիկ կվերադառնան ֆիզիկական աշխարհ և կրկին կգնան ուրախության հետևից։ Աշխարհը էլ չի լինի առաջվանը և հույսեր կան որ յուրաքանչյուրս հնարավորինս կփորձի կառավարել իր օրը այնպես, որպեսզի լրացվի բաց մնացած ժամանակը։

Կարանտինին շատ բան վերամտածեցի, հասկացա իրական արժեքները՝ շբում, ուշադրություն, սեր մտերիմների հանդեպ։ Տանը նստելով, կարոտելով բնությունը, հասկացա նրա կարևորությունը և աննկարագրելի կապը։ Եվ իհարկե ինքնամեկուսացումը, անթիվ մարդկանց մահերը, կորցված երկու ամիս ժամանակը, իմ համար առիթ դարձավ գնահատել ինձ տրված ժամանակը, ապրել այնպես, որ պատահական զոհ դառնալով չմտածեմ անիմաստ ապրած րոպեների մասին։

Ինչպե՞ս եմ պատկերացնում ինձ ինքնամեկուսացումից հետո։

Դե իհարկե ինչպես երազում ենք իդեալական կյանքի մասին, հիմա երազում և պլանավորում ենք սպասվող ազատ օրերը։ Այն միանշանակ կանցնի իմ ընկերների շրջապատում, դպրոցում, իմ սիրելի վայրերում։ Իհարկե ընտանիքս դեմ չի լինի, քանի որ մոտ երկու ամիս ես այդ ժամանակը տրամադրել եմ իրենց, որի համար չեմ ափսոսում։ Կաշխատեմ օրս լցնել միայն դրական էմոցիաներով։ Կստեղծեմ շաատ հիշողություններ ապագայի համար։

Չեմ բողոքի ինքնամեկուսացումից, քանի որ այն շահավետ դարձավ ոչ միայն վիրուսից պաշտպանվելու համար այլ նաև սեփական Ես-ի որոնման համար՝ մտածելու նպատակներիս մասին, ինքնակրթվելու, ժամանակ տրամադրելու իմ սիրելի զբաղմունքներին։

Թողնել մեկնաբանություն